դեֆենեստրացիա
profile
nakedsilence
վաղը, երբ այսօրը կդառնա երեկ,
բոլոր չգրված բանաստեղծություններս
կբաժանվեն բառերի
շարք կկանգնեն ըստ այբենական կարգի
ու հերթով պատուհանից կգցվեն ցած
փշրվելով տառերի

ՍԻՐԱՅԻՆ ԼԱՆԴՇԱՖՏ
profile
nakedsilence
սուզվել աչքերիդ ջրերը
չքանալ
գենետիկորեն փոխանցված
Վանա ծովի կարոտն առնել
լիանալ
սողալով իջնել այտոսկրերիցդ վար
հանգրվանել այտերիդ փոսերում
արեւի տակ ժպիտիդ
քնել
աշխարհը մոռանալ

հալք
profile
nakedsilence
դեկտեմբերին սառած մտքերս
ձյան հետ հալում են, դառնում ցեխաջուր
հոսում են քաղաքում...
կոշիկները լավ սրբեք տուն մտնելիս
լիքը վատ բան ա մտքովս անցել դեկտեմբերին:

տաքսի
profile
nakedsilence
կեսգիշերից հետո
գալիս է տաքսին
գալիս է ուշացած
այնքան ուշացած
որ մտքումս երեկոյան զգեստս դառնում է ցնցոտի
ու սպասումի զգացումը գերակշռում է
այնքան
որ ոտքերս ծանրանում են
գլուխս ծանրանում է
ուզում եմ շքամուտքի փալասին կուչ գալ՝
ձուլվել
գոլորշիանալ
...

ապակու ետեւում 60կմ/ժ արագությամբ
փոխվում է պատկերը
փոխվում է միտքս նույն արագությամբ
մտածեցի
<Ինչ ափսոս, որ չհասցրեցի հանդիպել
Հովհաննես Գրիգորյանին>
խաչմերուկի ու տաքսու հաշվիչի արանքում
գրվում է
<Ամեն ինչ բաժանված է արդեն,
           և աստղերը, և արևը, և լուսինը:>

ու ես նայում եմ լուսնին

ու ես հիշում եմ քեզ
ես քեզ հիշում եմ միշտ

իսկ հիմա մտածում եմ
որ վաղը գերմաներենի դասին
պետք է հիշեմ
<լինել> բայի
անցյալ ժամանակը
որը նման չէ ներկային
եւ դա տրամաբանական է
ինչպես ամեն ինչը գերմաներենում

մեքենան գլորվում է շարունակ
ես գլորվում եմ մտքիս մեջ
դու գլորվում ես սրտիս մեջ
մենք գլորվում ենք սարից ցած
ժամանակը նույնպես
լինելը ներկայից դառնում է անցյալ
դառնում է ներկա
մեքենան գլորվում է շարունակ

մեքենան անցնում է բաղրամյանով
ես մատով քրտնած ապակուն գրում եմ
26
ու ջնջում եմ
մտածելով, որ փոքր արարքները մոգական ուժ ունեն
վարորդը մտքում քրֆում է
երեւի
բայց ես այնքան հստակ եմ լսում
ու ասում եմ
- Ես էլ:
նա ամաչում է, որ ես լսեցի

իսկ ես արդեն 60կմ/ժ արագությամբ
մտքից միտք
հասնում եմ խաչմերուկ
մեխանիկորեն ասում եմ
- էստեղից աջ
ու իջնում եմ մեքենայից
ու մտքերիս ընթացքը դանդաղում է
կանգնում է գարնանային օրվա առաջ
ու մտքումս միայն սարն է
որից մենք գլորվում ենք ցած
ու մանր կապույտ ծաղիկներ են ամենուր
որոնցից մեկում ապրում է
Հովհաննես Գրիգորյանը,
ում ես այսպես էլ չհանդիպեցի:

խոսքերը չեն, որ փոխել են ինձ
profile
nakedsilence
խոսքերը չեն, որ փոխել են ինձ

- ինչ լավ է ստացվում քեզ հետ լռելը
ասում էին նրանք
նա ով ասելու բան չուներ
կամ նա ով արդեն ամեն ինչ ասել էր
կամ նա ով խոսքերը չէր արժեւորում

ես սկսեցի լռել

խոսքերը չեն, որ փոխել են ինձ
իմ ու քո լռությունն է
խոսքերի արանքով սողացող լռությունը
որ զիգզագներ է գծում
ամենօրիս մեջ

զիգզագների մեջ փնտրեցի ճշմարիտ խոսքը
երկար փնտրեցի
փնտրում եմ

в брод
profile
nakedsilence
Originally posted by mi3ch at в брод
В 1972 году Бродский начал работать в Мичиганском университете на должности приглашенного профессора факультета славистики. И для его студентов он написал свою Речь на стадионе

А вот список литературы, обязательный к прочтению – "Для начала. Просто чтобы с вами было о чем разговаривать".

Brodsky-List-1_web_without-notes

xxxCollapse )

երեւանը թաքնվել ա...
profile
nakedsilence
երեւանը թաքնվել ա
ընկերներիս խոհանոցներում
նրանց տատիկներից ժառանգություն մնացած
սերվիզների ետեւում
փոշոտ պահարանների
մեջ

երեւանը թաքնվել ա
պապիկիս գրադարանում
հայոց պատմության ու դավիթ անհաղթի
աղայանի բացատրական բառարանի
հոմանիշների
մեջ

երեւանը թաքնվել ա
սունդուկյանի այգում
սիրահարների համբույրների
նրանց շուրթերի հատման կետում
դողացող մարմինների
մեջ

երեւանը թաքնվել ա
տանիքներում քայլող
դեռահաս աղջկա
ինքնասպանության մտորումներում
դրանք զրոյացնող արեւամուտի դեղնակարմիրի
մեջ

երեւանը թաքնվել ա
կամերայինի ետնամուտքի
կամարների ետեւում
համերգից հետո շնորհավորանքների
ծաղիկների
մեջ

երեւանը թաքնվել ա
կոնսերվատորիայի ճռճռան հատակի
բացակայող թաք պարկետի փոսում
պատուհանից լսվող
լարվող գործիքների
մեջ

երեւանը թաքնվել ա
կազիրյոկում խմող
բացակա ընկերների կենացի
քաղաքի տղերքի
սպիտակած մորուքների
մեջ

երեւանը թաքնվել ա
հրապարակների դատարկությունում
լուռ ծխող անցորդի գրպանի
սովետմիության փլուզման մասին
հիշողությունների
մեջ

երեւանը թաքնվել ա
թոռնիկին զբոսանքի տանող
պապիկի ժպիտի մեջ
բռնված ձեռքերի
մաշկերի տարբերության
մեջ

երեւանը թաքնվել ա
հաղթանակի զբոսայգում
սատանու անիվի ամենավերեւի կետում
վարդագույն ու սպիտակ
քաղցր բամբակների
մեջ

երեւանը թաքնվել ա
իմ մանկության
լուսանկարներում
մամայիս ու պապայիս
երիտասարդության
մեջ

երեւանը թաքնվել ա…

կենտ տարիների աշուն
profile
nakedsilence
կենտ տարիների աշուն
ինչ դժվար ու դանդաղ ես ապրվում
ծառերը յուրահատուկ բռիությամբ մերկացնում
չար ու դժբախտ տղամարդու պես
պատռում ես դեռ չչորացած կանաչը
քո սառը կոպիտ ձեռքերով
պուրակները կապտուկներով ծածկված
տերեւները փտում են ասֆալտին
բղավում ես քամիներովդ տանիքներին խփելով
ու թափում ես անձրեւդ քաղաքի երեւիս

մինչեւ որ
profile
nakedsilence
ես այստեղ եմ
այս սեղանի մոտ
ես սպասում եմ

մինչեւ մեքենան գա
մինչեւ թեյս սառի
մինչեւ խոտն աճի ոտքերիս տակ
մինչեւ անցնեմ այս դատարկության միջով
եւ դուրս գամ մի տեղ
ուր ամենինչն ավելի շատ կլինի
քան ես ինքս

ես սպասում եմ
լռության մեջ
անելով բաներ,
ինչը ցանկացած մարդ վայելում է անել

ես քայլում եմ շատ
ես քնում եմ շատ
ես լսում եմ երգեր
ես կարդում եմ բանաստեղծություններ
գրված նրանց կողմից
ովքեր վերապրել են պատերազմը
ովքեր գիտեն դառնությունը բաների
որոնք մեկընդմիշտ կորցվել են
քանի որ բավականաչափ չէր հոգատարությունը
դրանց նկատմամբ

հետո ես գրում եմ
ես նստած եմ այստեղ
ես խմում եմ թեյս
եւ գրում եմ
որովհետեւ ուրիշ ոչինչ չկա անելու
այստեղ
այս սեղանի մոտ
Մաքդոնալդսում
(պարզապես անձրեւ է դրսում
եւ ցուրտ)
մինչեւ որ մեքենան գա
ու տանի ինձ մի ուրիշ տեղ

Բեռլին, 2013

Իոսիֆ Բրոդսկի
profile
nakedsilence
Միայն մոխիրը գիտի ինչ ասել է ի սպառ այրվել:
Բայց ես էլ կասեմ, կկոցած աչքերս առաջ հառած՝
ամենը չէ, որ քամին կարող է տանել
եւ ոչ էլ ավելն է ունակ ամբողջ բակը պահել մաքրած:
Հանգցրած սիգարետ կլինենք, կամ էլ թուք ստվերում
նստարանի տակ, ուր անկյունը արեւ չի թողնում:
Կեղտի հետ գրկված կպառկենք հաշվելով օրեր,
հումուսում, մրուրում, մշակութային շերտի մեջ:
Կեղտոտ գոգաթի՝ հնագետը երախը բաց
փսխել կփորձի, բացահայտումն իր բայց, կթնդացնի
ամբողջ աշխարհով, որպես կիրք հողի մեջ թաղված,
բուրգերի ներհակը՝ բուրգերը շրջված:
"Լե՛շ",- փորը գրկած կարտաշնչի,
բայց մեզնից հեռու կլինի ավելի քան երամը հողից,
քանի որ լեշը՝ ազատություն է բջջիջներից,
ամբողջականությունից ազատ՝ մեծարում է մասնիկների:

1986
Իոսիֆ Բրոդսկի
ռուսերենից թարգմանեցի ես

?

Log in